Աստծո կանչը
Սեպտեմբերի 3
Տե՛ր Աստված, նեղյալների ու հոգնածների,
արի և փրկիր մեզ:
Ես ձեր փրկիչն եմ Ես ձեզ փրկում եմ ոչ միայն մեղքի ծանրությունից, այլև` մտահոգության դառնությունից, թշվառությունից ու տառապանքից, թուլակամությունից ու սրտի ցավից:
Այո, ձեր Փրկիչը:
Իմացե՛ք, որ դուք ապրում եք անտեսի մեջ, այսինքն` իրական կյանքում:
Բարձրացրեք ձեր գլուխը երկրային նեղություններից և նայեք արքայության փառքին:
Անանցը խորհելով` ամեն օր էլ ավելի բարձրացրեք ձեր միտքը` տեսնելու համար երկնային իրականությունը:
Խոսե՛ք Ինձ հետ:
Կարոտով կապվեք Ինձ:
Ձեր հանգիստը գտեք Ինձ մոտ:
Բնակակից եղեք: Վերջ տվեք ձեր բեռները անհանգիստ երթով Ինձ բերելու, ապա նույն տենդագին փութով վերցնելու և ձեզ հետ կրկին հետ տանելու անմիտ սովորությանը:
Ո՛չ, այդպես մի արեք:
Այլ բնակվեք Իմ մեջ:
Իմ զորության ու պաշտպանության զգացումը ոչ մի րոպե մի՛ կորցրեք:
Ապահով ու հանգիստ եղեք այն մանկան պես, որ ամուր բռնել է մոր ձեռքը: